Wizz Air-ը Քութայիսիից դեպի Վենետիկ ուղիղ չվերթներ կիրականացնի

13:26, 14.08.2025

Քութայիսիի միջազգային օդանավակայանում կավելացվի նոր՝ Վենետիկ երթուղի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ից սկսած Wizz Air-ը չվերթներ կիրականացնի Airbus A321neo ինքնաթիռներով։

«Wizz Air-ը շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, Վենետիկ-Քութայիսի-Վենետիկ երթուղով չվերթներ կիրականացնի։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հաջողությամբ ավարտել է ավիաընկերության հետ ինտենսիվ բանակցությունները։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում։

Ամառային նավիգացիոն սեզոնի սկզբում Wizz Air-ը Քութայիսիի միջազգային օդանավակայանում վերականգնեց Մադրիդի և Համբուրգի երթուղիները, իսկ հունիսից սկսեց իրականացնել ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Լիոնի բոլորովին նոր երթուղի՝ շաբաթական երկու հաճախականությամբ։

2022 թվականից ի վեր ավիաընկերությունը պահպանել է իր առաջատար դիրքը վրացական ավիացիոն շուկայում։ 2025 թվականի առաջին 7 ամիսների տվյալների համաձայն՝ Wizz Air-ը Վրաստանում սպասարկել է մոտ 900 հազար ուղևորի։ Միայն 2025 թվականի առաջին յոթ ամիսներին ավիաընկերությունը Քութայիսիից և դեպի Քութայիսի իրականացրել է մոտ 4800 չվերթ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Այս փուլում Wizz Air-ը չվերթներ է իրականացնում Քութայիսիի միջազգային օդանավակայանից դեպի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 13 երկրների 24 ուղղություններ», – ասվում է Օդանավակայանների ասոցիացիայի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ