«Wizz Air»-ը հավատարիմ է Վրաստանին և կվերսկսի չվերթները, հենց որ հանգամանքները թույլ տան
«Wizz Air»-ը հավատարիմ է Վրաստանին և կվերսկսի չվերթները, հենց որ հանգամանքները թույլ տան

«Wizz Air»-ը կվերսկսի թռիչքները Վրաստանից, հենց որ թույլատրեն կանոնակարգերը, և շուկայում համապատասխան պահանջարկ լինի, – հայտարարում է «Wizz Air»-ի կորպորատիվ կապի մենեջեր Անդրաշ Ռադոն:

Ընկերության տվյալներով, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թռիչքի թույլտվություն ստանալու համար այս տարի հայտեր է ներկայացրել 20 ուղղությունների համար:

«Wizz Air»-ը հաստատում է, որ դիմել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը` 2021 թվականի ամառային ավիացիոն սեզոնի ընթացքում թռիչքների թույլտվությունների և ժամանակացույցի համար, որը սկսվում է 2021 թվականի մարտի 28-ին: Մենք խոսում ենք 20 ուղղությունների մասին, շաբաթական 45 հաճախականությամբ:

«Wizz Air»-ը կվերսկսի թռիչքները Վրաստանից, հենց որ թույլ տան կանոնները և սահմանափակումները, և շուկայում համապատասխան պահանջարկ լինի:

Այս պահին դեռ վաղ է մեկնաբանել թռիչքների վերսկսման կոնկրետ ամսաթիվը, և մենք չէինք սկսի շահարկել այս հարցը, քանի որ իրավիճակը շատ անկայուն է բոլոր շուկաներում, և կառավարություններն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Covid-ի տարածումը: «Wizz Air»-ը հավատարիմ է Վրաստանին և կվերսկսի աշխատանքը Քութաիսիի օդանավակայանից, հենց որ հանգամանքները թույլ տան», – ասաց Անդրաշ Ռադոն: