Washington Post - Թրամփի և Զելենսկիի միջև ծրագրված հանդիպումից հետո, ԱՄՆ-ում չեն սպասում Պուտինի, Զելենսկու և Թրամփի եռակողմ հանդիպումը
Թրամփի և Զելենսկիի միջև ծրագրված հանդիպումից հետո, ԱՄՆ-ում չեն սպասում Պուտինի, Զելենսկու և Թրամփի եռակողմ հանդիպումը,- այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ Թրամփի, Պուտինի և Զելենսկու եռակողմ հանդիպումը կկայանա այս շաբաթ, բայց չի սպասում, որ «այսօրվա նախատեսված հանդիպումը կհանգեցնի այդ արդյունքի»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպեն Վաշինգտոնում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 13:15-ին։ Հանդիպումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ կամ շարունակել պայքարը։