The Washington Post-ը տարածում է Քալիֆոռնիայում հրդեհից հետո ոչնչացված քաղաքի լուսանկարները
The Washington Post-ը տարածում է Քալիֆոռնիայում հրդեհից հետո ոչնչացված քաղաքի լուսանկարները

The Washington Post-ը տարածում է Քալիֆոռնիայում մասշտաբային հրդեհից հետո ոչնչացված Փերադայս քաղաքի լուսանկարները:

Քալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենաավերիչ աղետը գրեթե մինչև ամբողջությամբ ոչնչացրել է անտառի հարակից քաղաքը: Տեղի իշխանության հայտարարությամբ, հդեհից փրկվել է քաղաքի միայն 5 տոկոսը: Փերադայսում աղետի հետևանքով զոհվել է 23 մարդ:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տվյալներով, Քալիֆոռնիայի նահանգի աղետը, որի դեմ մինչ այժմ պայքարում են, դարձել է 48 մարդու մահվան պատճառ: Տասնյակ անձինք մինչ այժմ համարվում են անհետ կորած: Մասշտաբային կրակն այրել է շուրջ 7 հազար շինություն: