Wall Street Journal - Եվրոպան և Ուկրաինան ԱՄՆ-ին են ներկայացրել «կարմիր գծերով» խաղաղության ծրագիր, որը նախատեսում է տարածքների փոխանակման հնարավորություն միայն երկկողմանի հիմունքներով
Wall Street Journal - Եվրոպան և Ուկրաինան ԱՄՆ-ին են ներկայացրել «կարմիր գծերով» խաղաղության ծրագիր, որը նախատեսում է տարածքների փոխանակման հնարավորություն միայն երկկողմանի հիմունքներով

Եվրոպան և Ուկրաինան Միացյալ Նահանգներին ներկայացրել են «կարմիր գծերով» խաղաղության ծրագիր, հաղորդում է Wall Street Journal-ը։

Հրապարակման համաձայն՝ Եվրոպայի և Ուկրաինայի կողմից ներկայացված հրադադարի ծրագիրը նախատեսված է որպես հիմք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված բանակցությունների համար։

«Եվրոպայի նպատակն է համագործակցել Ուկրաինայի հետ՝ ընդհանուր կարմիր գիծ գծելու համար, որը, եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, պետք է տարածվի Ռուսաստանի հետ ցանկացած հնարավոր բանակցությունների վրա», – հաղորդում է Wall Street Journal-ը։

Հրապարակման համաձայն՝ եվրոպական առաջարկը նախատեսում է հրադադար՝ նախքան որևէ հետագա քայլ ձեռնարկելը։ Այն նաև նշում է, որ տարածքների փոխանակումը կարող է իրականացվել միայն երկկողմանի հիմունքներով, այսինքն՝ եթե Ուկրաինան զորքերը դուրս բերի որոշ շրջաններից, Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի մյուսներից։

Բացի այդ, ամերիկացիներին փոխանցված եվրոպական ծրագիրը նաև նախատեսում է, որ Ուկրաինայի կողմից ցանկացած տարածքային զիջում պետք է ապահովված լինի անվտանգության ամուր երաշխիքներով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությամբ։

Հրապարակումը, հղում անելով անանուն աղբյուրի, գրում է, որ հենց որ Պուտինի իրական ծրագիրը պարզ դարձավ, այն անմիջապես մերժվեց և՛ Զելենսկու, և՛ եվրոպացիների կողմից։

«Սա պարզապես Պուտինին տալիս է այն ամենը, ինչ նա ուզում է անվճար», – նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Ալյասկայում օգոստոսի 15-ին։