Վրաստանի գլխավոր դատախազությունում հայտարարում են, որ ուկրաինական կողմից ոչ մի պաշտոնական լրատվություն չեն ստացել

13:27, 05.12.2017

Վրաստանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունից լրատվություն չեն ստացել:

«Ինչպես հայտնի է հսարակության համար, Վրաստանի դատախազությունը մի քանի անգամ դիմել է ուկրաինական կողմին Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջով, և այդ որոշումը պետք է ընդունի ուկրաինական կողմը:

Ինչ վերաբերում է այսօրվա իրադարձություններին, ապա ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունից ոչ մի պաշտոնական լրատվություն չենք ստացել»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նմանատիպ