Ռոյթերս. Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը, եթե ԱՄՆ-ը հարվածներ հասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը, եթե ԱՄՆ-ը հարվածներ հասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին. այս մասին գրում է «Ռոյթերս»-ը։
Պարբերականը, հղում անելով երեք աղբյուրների, նշում է, որ Իրանի ղեկավարությունում նշված հարցն արդեն քննարկվել է, և համապատասխան ուղերձն փոխանցվել է Իրանի «հութի» դաշնակիցներին։
Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, դեռևս հայտնի չէ, թե երբ և ինչ ճանապարհով են Եմենի «հութիները» ստացել նշված կոչը։
Անորոշ է նաև, թե արդյոք այս պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին՝ հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Ի գիտություն՝ Իրանի կողմից աջակցվող «հութիները» վերահսկում են Եմենի տարածքի զգալի մասը և հաճախակի հարձակումներ են կազմակերպում Կարմիր ծովում նավարկող նավերի վրա։