Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Սագարեջոյի մունիցիպալիտետում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Առկա տեղեկություններով՝ մունիցիպալ ավտոբուսն անսպասելիորեն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին։ Զոհվածն ավտոբուսի վարորդն է։
Բացի այդ, ավտոբուսում եղել է երկու ուղևոր, որոնք թեթև վնասվածքներով տեղափոխվել են Սագարեջոյի «Ջեոհոսփիթալս» կլինիկա և առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։