Վթլոդիմիր Զելենսկին ասում է, որ երբ պատերազմն ավարտվի, Թրամփը կարող է դառնալ աշխարհի առաջին առաջնորդը, ով ինքնաթիռով կթռչի Ուկրաինա

12:15, 06.01.2025
KYIV, UKRAINE - MARCH 11, 2022 - President of Ukraine Volodymyr Zelenskyy is pictured during his regular address to the nation, Kyiv, capital of Ukraine. The head of state said that everyone was gaining glory for Ukraine in his or her place. The custom-size photo is courtesy of the press service of the Office of the President of Ukraine. (Photo credit should read UKRINFORM/ Ukrinform/Future Publishing via Getty Images)

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ երբ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, ԱՄՆ նախագահ Թրամփը «կարող է դառնալ առաջին առաջնորդը, ով ինքնաթիռով կթռչի Ուկրաինա»։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում։

Նաև, ըստ Զելենսկու, «Ուկրաինան կիսում է նույն դիրքորոշումը, ինչ Թրամփը՝ ուժի միջոցով խաղաղության հասնելու հարցում»։

«Եթե ուժեղ ես, կարող ես խոսել։ Միշտ պետք է խոսել մեկի հետ, ով կլսի: Պետք է խոսել այն ժամանակ, երբ գիտես, որ դա քեզ օգուտ կտա, խաղաղություն կբերի, աշխարհը կհանգստացնի, ոչ թե հակառակը: Ինձ դուր եկավ նախագահ Թրամփի ուղերձը։ Կարծում եմ, որ մենք կիսում ենք դիրքորոշումը խաղաղության հարցում ուժի միջոցով: Սա շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ եթե դու ուժեղ ես, կարող ես խոսել, և մենք պետք է ուժեղ լինենք։ Ուկրաինան պետք է լինի ուժեղ, բավականաչափ ուժեղ։ Հակառակ դեպքում ինչո՞ւ»,- ասել է Զելենսկին։

Նույն հարցազրույցում Զելենսկին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին առաջին բանակցությունները կանցկացվեն Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, իսկ դրանից հետո՝ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ