Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար. Ժամանակն է, կողմերն ավելի քիչ խոսեն իրար մասին և ավելի շատ՝ միմյանց հետ
Մենք աջակցում ենք ցուցարարների իրավունքին, կիրառել խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև համարում ենք, որ կարծիք հայտնելը պետք է լինի օրինական և սահմանադրական շրջանակում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելը՝ խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլու հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Կառլ Հարցելը, ողջունելի է, որ վաղը ընդդիմության հետ կկայանա երկխոսություն:
«Եվրամիությունը ցանկանում էր տեսնել երկխոսություն, քանի որ կարծում ենք, ժամանակն է, կողմերն ավելի քիչ խոսեն իրար մասին և ավելի շատ՝ միմյանց հետ: Մենք հավատում ենք, որ կա հանդիպման անհրաժեշտություն: Մենք աջակցում ենք այս ձևաչափին: Ինչպես գիտենք, ըստ վաղվա օրակարգի, քննարկվելու է գերմանական մոդելը և այլ հարցեր, որոնք կապված են ընտրական համակարգի հետ: Միջազգային համադաշնությունը ևս ներգրավված է լինելու այս գործընթացին: Մենք աջակցում ենք ցուցարարների իրավունքին, կիրառել խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև համարում ենք, որ կարծիք հայտնելը պետք է լինի օրինական և սահմանադրական շրջանակում»,- հայտարարել է Կառլ Հարցելը: