Վրաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մտահոգիչ են, լուծումը կարող է գտնվել միայն կողմերի միջև իրական երկխոսության միջոցով. Լիտվայի նախագահ
Վրաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մտահոգիչ են, լուծումը կարող է գտնվել միայն կողմերի միջև իրական երկխոսության միջոցով. Լիտվայի նախագահ

Ցավոք, Վրաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալումը մտահոգություն են առաջացրել, լուծումը կարող է գտնվել միայն կողմերի միջև իրական երկխոսության միջոցով, – այս մասին ասվում է Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:

Ինչպես նշում է Լիտվայի նախագահը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան նպատակները պահանջում են լայն քաղաքական միասնություն և կենտրոնացված գործողություններ, ներառյալ կառուցողական և շարունակական երկխոսություն բոլոր քաղաքական կուսակցությունների հետ:

«Լիտվան մնում է Վրաստանի եվրատլանտյան ուղու սատարողը և աջակցում է առկա քաղաքական իրավիճակը հաղթահարելու բոլոր ջանքերին: Լիտվան պատրաստ է միջնորդի ջանքեր գործադրել, բոլոր քաղաքական կուսակցությունների միջև երկխոսություն և համաձայնություն ձեռք բերելու համար», – ասել է Լիտվայի նախագահը: