Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, այսօր Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 12:35-ին:
3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքից հարավ-արևելքում: