Վառելիքի որակը վերահսկելու համար, ողջ երկրի մասշտաբով 80 բենզալցակայան ստուգվելու է առանց նախնական զգուշացման,- այս մասին հայտարարել է «Կվիրա» մեդիահոլդինգի մամուլի ակումբում անցկացված մամլո ասուլիսին բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նելի Կորկոտաձեն:
«Օդի աղտոտման վերաբերյալ բնակչությունում մշտապես կա կարծիք, որ մթնոլորտային օդի որակի վատթարացումը կապված է ավտոմեքենաների վառելիքի կիրառման հետ: Որպեսզի ստուգենք, որքանով է համապատասխանության մեջ վառելիքն այն նորմների հետ, որոնք սահմանված են երկրում, այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք վառելիքի հետազոտություն: Կան որոշ նորմեր՝ բաղադրության հետ կապված, որոշել ենք, նոյեմբերի սկզբից սկսել մասշտաբային ստուգումներ»,- հայտարարել է Կորկոտաձեն:
Նրա խոսքով, ողջ երկրի մասշտաբով, մոտ 80 բենզալցակայան կստուգեն և կվերցնեն 240 նմուշ:
«Նմուշների լաբորատոր հետազոտություն է իրականացնելու մրցույթում հաղթող ընկերությունը: Ստուգումներն իրականացվելու են առանց նախազգուշացնելու:
Հետազոտության համաձայն, կիմանանք, Վրաստանի ողջ մասշտաբով ինչ որակի վառելիք է մատակարարվում ավտոմեքենաներին: Եթե իրացման գործընթացում հայտնաբերենք անհամապատասխանություն, ընկերությունը կտուգանվի 8 000 լարիով»,- հայտարարել է Կորկոտաձեն:
Նրա խոսքով, ընթացիկ տարի առաջին հետազոտության ժամանակ ստուգվել է 10 կայան: