Բաթումիում հիմք է դրվել վրաց-ամերիկյան ակադեմիայի կառուցմանը: Խորհրդանշական պարկուճը գցել են՝ Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մաիա Խաջիշվիլին և դպրոցի գլխավոր տնօրեն Նինո Չիկվաշվիլին:
Ըստ Աջարիայի կառավարության, վրաց-ամերիկյան ակադեմիան կբացվի 2021 թվականին և հագեցած կլինի ժամանակակից չափանիշների լսարաններով, մարզադահլիճներով, սրճարաններով և լաբորատորիաներով: Ներդրվելու է 10 միլիոն լարի: Ակադեմիան կընդունի մինչև 800 ուսանողի և նրանց կառաջարկի ամենաբարձր որակի ազգային և ամերիկյան կրթություն: Նշված նախագիծը կիրականացնի «Պրոգրես» դպրոցը ՝ «Անագի կրթություն» ՍՊԸ-ի հետ միասին:
Նրանց խոսքով, դա կլինի առաջին վրաց-ամերիկյան միջազգային ակադեմիան Արևմտյան Վրաստանում `նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ և նախաբուհական ծրագրերով: Ակադեմիան կունենա նաև Ամերիկյան ատեստատային-դիպլոմային բարձրագույն դպրոց, նրանց համար, ովքեր ցանկանում են վերցնել Ամերիկյան միջազգային ատեստատ և ուսումը շարունակել միջազգային քոլեջներում և համալսարաններում: Ծրագիրը հավատարմագրված է AdvancED ամերիկյան հավատարմագրման գործակալության և Բարձրագույն կրթության խորհրդի կողմից:
Երկակի կրթության և դիպլոմի առավելություններից բացի, ակադեմիան առաջարկում է AP և IB ՝ բակալավրիատի, համալսարանի և կարիերայի ծրագրեր: