Վրաստանում, պատգամավորները ընտանեկան վիճակի մոտիվով, նիստերից բացակայել են 1430 անգամ
9-րդ գումարման խորհրդարանի գործունեության առաջին տարվա լիագումար նիստերին գրանցվել է հարգելի պատճառով բացակայության 2119 դեպք: Այս մասին նշված է «Վրաստան – միջազգային թափանցիկության» զեկույցում, որը ներառում է 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Հաշվետվությունում ասվում է, որ պատգամավորները 2119 դեպքից 1430-ը բացակայել են ընտանեկան վիճակից ելնելով, որը հավասար է հարգելի պատճառով բացակայելու դեպքերի 68 տոկոսին:
Կազմակերպության տեղեկությամբ, հարգելի պատճառով ամենաշատ լիագումար և կոմիտեի նիստից է բացակայել Կոբա Նաղոփիան, իսկ ոչ հարգելի պատճառով ամենաշատ բացակայություն մեծամասնությունից ունի Շոթա Շալելաշվիլին, իսկ փոքրամասնությունից՝ Գիորգի Տուղուշին: