Վրաստանում նախագահական ընտրությունների համար կծախսվի 39 միլիոն լարի
Վրաստանի նախագահի ընտրությունների համար կծախսվի 39 միլիոն լարի: Այս մասին լրագրողներին է հայտնել ԿԸՀ-ի նախագահը:
Թամար Ժվանիայի տեղեկությամբ, նշված գումարը ներառում է այն ծախսերը, որոնք ունի ընտրական վարչությունը:
«Այս գումարը ծախսվելու է տարբեր ուղղություններով, այդ թվում ինչպես ընտրական վարչության ընտրատեղամասների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ծախսերը, ինչպես նաև հեռուստատեսային գովազդի ծախսերը: Այս գումարը ներառում է տարբեր ապրանքի և ծառայության գնում՝ ընտրական վարչության կողմից: Մենք վաղուց է սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: Ընտրաշրջանային հանձնաժողովներում արդեն անցկացրել ենք բազմաթիվ թրեյնինգեր տարբեր հմտությունների զարգացման համար: Ընթանում է պոտենցիալ իրավաբանների թրեյնինգ, ինչպես նաև իրականացնում ենք տարբեր կրթական նախագծեր երիտասարդների համար և կարծում եմ, այս ընտրություններին կդիմավորենք առավել նախապատրաստված, քան մինչ այժմ էր»,- հայտարարել է Թամար Ժվանիան: