Վրաստանում մոտ օրերին պահպանվելու է տաք և առանց տեղումների եղանակ
Վրաստանում մոտ օրերին պահպանվելու է տաք և առանց տեղումների եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում մոտ օրերին պահպանվելու է տաք և առանց տեղումների եղանակ:

«Հոկտեմբերի 15-18-ին Վրաստանում կլինի տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կլինի +27, +32, իսկ արևելյան Վրաստանում +23, +28: Հոկտեմբերի 19-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև:

Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +25, +27»,- ասված է շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տեղեկության մեջ: