Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 575 նոր դեպք, ապաքինվել է 614 մարդ
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 575 նոր դեպք, ապաքինվել է 614 մարդ

Անցած շաբաթվա ընթացքում (23.05- 29.05.2022) Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 575 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 614 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով մեկ հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 104 996 թեստ, որից 95 506-ը՝ արագ հակագենային թեստով, 9 490-ը՝ «ՊՇՌ» թեստով։

7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 0.55%:

Նախորդ շաբաթվա (16.05-22.05.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, ապաքինվել է 605 պացիենտ, մահացել է 5 մարդ։