Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլու պնդմամբ, Վրաստանում «Իսլամական պետության» ոչ մի անդամ չի գտնվում: Առաջին ալիքի հետ զրույցում Սեսիաշվիլին արձագանքել է Washington post-ի հոդվածին և նշել, որ հոդվածում բերված տվյալների հետ համաձայն չէ:
Պատգամավորի տեղեկությամբ, համապատասխան կառույցները աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի պարզեն, թե որքան մարդ է Վրաստանից գնացել «Իսլամական պետություն»:
«Մեր թվերը մեծ տարբերությամբ չեն համընկնում Washington post-ի հոդվածում բերված տվյալներին:
Մեր տվյալները ավելի ճշգրիտ են, մենք գիտենք կոնկրետ քանի մարդ է «Իսլամական պետությունում»: Մեր տվյալներով, Վրաստանում նրանցից ոչ մեկը չի գտնվում»,- հայտարարել է պատգամավորը:
Սեսիաշվիլու խոսքով, այն դեպքում, եթե այդ մարդիկ վերադառնան Վրաստան, կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Washington post-ը գրում է, որ Իրաքում և Սիրիայում Վրաստանից պայքարելու մեկնած 50 մարդ վերադարձել է հայրենիք: