Հունվարի 11-12-ին Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան հատվածում) սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն, իսկ բարձրալեռ շրջաններում մառախուղ և ձնաբուք:
Տեղեկատվությունը տարածում է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը:
Նրանց հաղորդմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել լեռնային շրջաններում ձնահյուսերի ձևավորմանը և սողանքների: