Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն նոյեմբերի սկզբին:
Ինչպես նշել է Գամղրելիձեն, պատվաստանյութերը բաժանված են ռիսկի խմբերի համար:
«Անվճար պատվաստուկները Վրաստան կբերվեն հոկտեմբերի 29-ից և պատվաստումների գործընթացը ռիսկ խմբերի հետ կսկսվի նոյեմբերի սկզբին: Վրաստանը արդեն պայմանագիր է կնքել պատվաստանյութեր ներկրող ընկերության հետ, որի շրջանակներում երկիր կներկրվի ավելի քան 100,000 միավոր պատվաստանյութ: Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ ամսով ուշացրել է գրիպի վարակի կանխատեսումը ամբողջ աշխարհում, անհնար էր այն ներկրել ավելի շուտ», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: