Վրաստանում ցանցից հանում են Lactalis ընկերության ապրանքը
Վրաստանում ցանցից հանում են Lactalis ընկերության ապրանքը

Վրաստանի մթերքի ազգային գործակալությունում հայտարարում են, որ այս պահին շուկայից հանում են ֆրանսիական Lactalis ընկերության ապրանքը:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին մթերքի ազգային գործակալությունում, համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ստացել են հաղորդագրություն Ֆրանսիայում արտադրված մանկական սննդի ապրանքներում սալմոնելա մանրէի գոյության մասին:

Ֆրանսիական Lactalis ընկերությունը մանկական սննդի ապրանքը հետ կներկրի: Դրա պատճառ է դարձել մի քանի երկրում սալմոնելա մանրէի տարածումը:

 

Թողնել մեկնաբանություն