Վրացական խոշոր դեղագործական ընկերությունները դադարեցրել են Celia-ի կաթի փոշու վաճառքը
Վրացական խոշոր դեղագործական ընկերությունները դադարեցրել են Celia-ի կաթի փոշու վաճառքը

Վրացական խոշոր դեղագործական ընկերությունները իրենց դեղատնային ցանցերից դադարեցրել են Lactalis-ի արտադրության մանկական սննդի, մասնավորպես Celia-ի կաթի փոշու իրացումը:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են PSP և AVERSI դեղատնային ցանցերի ղեկավարները, ֆրանսիական բրենդի ապրանքում սալմոնելա մանրէի առկայության մասին տեղեկացել են այսօր և նշված ապրանքը տեղափոխել են պահեստներ: Նրանք սպասում են արտադրողի նամակին, պարունակում է, թե՞ ոչ նրանց խանութներում առկա Celia կաթի փոշին սալմոնելա:

 

Ֆրանսիական Lactalis ընկերությունը մանկական սննդի ապրանքը հետ կներկրի: Դրա պատճառ էդարձել մի քանի երկրում սալմոնելա մանրէի տարածումը:

Lactalis-ը սպառողներին կոչ է անում, չօգտագործել Celia, Picot և Milumel մանկական սնունդները: