Վրացական շուկայում «Celia» կաթի փոշու մեջ մանրէ չի հայտնաբերվել. «Lactalis»-ի ներկայացուցիչներ
Վրացական շուկայում «Celia» կաթի փոշու մեջ մանրէ չի հայտնաբերվել. «Lactalis»-ի ներկայացուցիչներ

«Lactalis»-ի կողմից արտադրված «Celia» մանկական սննդի մեջ, որը վաճառվում է Վրաստանում, սալմոնելա մանրէի առկայությունը չի հաստատվում,- այս մասին հայտարարել են ընկերության վրաց ներկայացուցչության անդամները՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Նրանց խոսքով, հետազոտությունն անցկացրել է գյուղատնտեսության նախարարության հավատարմագրված լաբորատորիան:

Ընկերության ներկայացուցիչների հայտարարությամբ, վերցվել են ընդհանուր նմուշներ, որտեղ մանրէական աղտոտում չի եղել: Չնայած դրան, ընկերությունը դադարեցնում է իրացումը և շարունակում հետազոտությունները տարբեր ուղղություններով:

Նրանց մեկնաբանմամբ, երբ Ֆրանսիայում կվերականգնվի արտադրությունը, նրանք կվերականգնեն ներմուծումը և մոտ երեք ամսում, նոր արտադրված «Celia» ապրանքի իրացումը կվերսկսվի վրացական շուկայում:

Տեղեկությունն այն մասին, որ Վրաստանում մանկական սննդի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը հնարավոր է պարունակեր սալմոնելա մանրէ, տարածվել է դեկտեմբերի 12-ին:

 

 

Թողնել մեկնաբանություն