Վրաստանի մթերքի ազգային գործակալությունում հայտարարում են, որ այս պահին շուկայից հանում են ֆրանսիական Lactalis ընկերության ապրանքը:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին մթերքի ազգային գործակալությունում, համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ստացել են հաղորդագրություն Ֆրանսիայում արտադրված մանկական սննդի ապրանքներում սալմոնելա մանրէի գոյության մասին:
Ֆրանսիական Lactalis ընկերությունը մանկական սննդի ապրանքը հետ կներկրի: Դրա պատճառ է դարձել մի քանի երկրում սալմոնելա մանրէի տարածումը: