Թբիլիսիում, Վրաստանում բնակվող հայերի հետ հայրենադարձության մասին խոսելը ինձ համար մի քիչ տարօրինակ է,- այսպես է պատասխանել Վրաստանում այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներից մեկի հարցին:
Փաշինյանին ուսանողներից մեկը, Ռևիկ Կարապետյանը, հարցրել է ՝ «ես ծնվել եմ Ջավախքում, ուսանող եմ: Ավարտում եմ մագիստրատուրան և հետաքրքրված եմ հայրենադարձության շատ կարևոր հարցով: Դուք սպասում եք հայերի այսպես կոչված ինքնակամ վերադարձին հայրենիք, ինչպես դա տեղի է ունեցել 1940-ականներին: Ինչ մասնագիտություն ունեցող մարդկանց համար կան ծրագրեր, թե դուք հույսը դնում եք արտերկրում ապրող հայերի վրա, ովքեր սիրում են իրենց հայրենիքը»:
Ինչպես նշել է Ֆաշինյանը, Վրաստանում ապրող հայերի հետ հայրենադարձության մասին խոսելը մի փոքր տարօրինակ է թվում:
«Ես կփորձեմ, որ իմ պատասխանը լինի քաղաքականապես կոռեկտ: Երբ ես հանդիպում եմ, օրինակ, Գերմանիայում բնակվող հայերին և խոսում եմ հայրենադարձության մասին, ապա դա հասկանալի է: Անկեղծ ասած, Թբիլիսիում, Վրաստանում բնակվող հայերի հետ հայրենադարձության մասին խոսելն ինձ համար մի քիչ տարօրինակ է թվում:
Ես գտնում եմ, որ Թբիլիսիի հայերը ապրում են իրենց հայրենիքում: Ընդհանրապես, Վրաստանում ապրող հայերը պետք է հպարտանան, որ Վրաստանի քաղաքացիներ են: Սա շատ կարևոր կարգավիճակ է, և մենք պետք է շահագրգռված լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած պետություն: Վրաստանը իր հերթին նույնպես պետք է շահագրգռված լինի, որ Հայաստանը լինի ուժեղ, կայուն և զարգացած պետություն:
Դուք մի քանի անգամ օգտագործել եք հայրենադարձության բառը: Հիմա այս հարցը շատ կարևոր է Հայաստանում, մշակվում է հայրենադարձության մասին օրենքը: Այս գործընթացի հետ կապված են բազմաթիվ խնդիրներ և բարդություններ: Մենք ունենք կարգավորումներ, թե Հայաստան մուտք գործելիս անձը ինչ քանակությամբ գույք կարող է հետը բերել: Օրինակ, մեր հայրենակիցներից շատերը, ովքեր վերադառնում են հայրենիք, այս հարցում խնդիրներ ունեն, քանի որ այդ գույքի քանակը բավականին սահմանափակ է: Այժմ խնդիրն այն է, որ դա ոչ միայն Հայաստանից է կախված, այլ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներն են:
2018 թվականին, երբ մենք խոսում էինք հայրենադարձողներին արտոնյալ վարկի տրամադրման մասին, բախվեցինք հետևյալ խնդրին, Հայաստան վերադարձած անձանց տվեցինք արտոնյալ վարկեր, և եթե փողոցում որևէ մեկը հարցնի ինձ, ես վատն եմ, որ ժամանակին չեմ գնացել երկրից և նրանք ճիշտ են արել, որ գնացել են: Բազմաթիվ քաղաքացիներ երկրից հեռացել են 14-15 տարեկան հասակում և համապատասխանաբար մենք ունեցանք նրանց բանակում ծառայելու վերաբերյալ խնդիրներ: Ես միշտ տեսնում եմ մարդկային տաղանդի անսահման հնարավորությունները: Սա ևս մեկ անգամ վստահեցնում է ինձ, որ մենք անխուսափելիորեն կիրականացնենք Հայաստանում տնտեսական հեղափոխությունը, քանի որ մեր գործարարները առանձնահատուկ տաղանդ ունեն: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների տաղանդը այն հիմնական երաշխքն է, որը կփոխի մեր պետությունների, մեր երկրների ժողովրդի ճակատագիրը հազարամյակների ընթացքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: