Վրաստանում այսօր կայանելու է մարզիկների մրցանակաբաշխության արարողությունը
Վրաստանում այսօր կայանելու է մարզիկների մրցանակաբաշխության արարողությունը

Այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կանցկացնի 2019 թվականի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառումը, որի ընթացքում պարգևատրելու են տարվա լավագույն մարզիկներին, անցկացվելու է պետական արարողությունների պալատում, 19:30-ին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, 2019 թվականի սպորտային իրադարձությունների «Տարվա մարզիկ» ամփոփիչ միջոցառմանը անվանելու են Վրաստանի 2019 թվականի լավագույն մարզիկին: Բացի այդ, մրցանակաբաշխության ամենամյա արարողությանը կհայտարարեն լավագույններին 10 անվանակարգերում, ինչպես նաև սահմանված է 14 հատուկ մրցանակ:

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել Վրաստանի Առաջին ալիքով: