Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ
Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ

Դուշեթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, միկրոավտոբուսը 80 մետր բարձրությունից ընկել է: Ավտովթարի հետևանքով ծանր տուժել է 3 մարդ:

«Ավտովթարի հետևանքով միկրոավտոբուսը ընկել է ժայռալանջին, մոտ 80 մետր բարձրությունից: Տեղում գտնվում է պարեկային և քրեական ոստիկանության անձնակազմը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և փրկարարական տեխնիկա:

Չնայած ռելիեֆային և օդերևութաբանական բարդ պայմաններին, փրկարարական խմբերն աշխատում են անդադար ռեժիմում:

Նախնական տվյալներով, միկրոավտոբուսում գտնվող 12 քաղաքացի մահացել է, երեքը՝ ծանր տուժել: Բացի այդ, նույնականացվում են միկրոավտոբուսում գտնվող մնացած անձինք»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: