Վրաստանում ավտոմեքենաներով տեղաշարժվելու արգելքի ընթացքում, ըստ անհրաժեշտության, գյուղում բնակվող մարդկանց կսպասարկեն գյուղի լիազորները և մեծամասնականները
Վրաստանում ավտոմեքենաներով տեղաշարժվելու արգելքի ընթացքում, ըստ անհրաժեշտության, գյուղում բնակվող մարդկանց կսպասարկեն գյուղի լիազորները և մեծամասնականները

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Ալեքսանդրե Մոծերելիայի հայտարարությամբ, անհրաժեշտության դեպքում գյուղում բնակվող մարդկանց կսպասարկեն գյուղի լիազորները և մեծամասնականները: Խոսքը վերաբերում է սննդամթերքով և դեղամիջոցներով ապահովման հարցերին, ինչպես նաև՝ բժշկական ծառայության հետ կապված տեղաշարժին:

«Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը քաղաքացիների համար ստեղծեց տարբեր տիպի խնդիրներ, բազմաթիվ հարցեր ենք ստանում թեժ գծին՝ տարբեր կարիքների վերաբերյալ: Համապատասխանաբար, կայացրել ենք որոշում, գյուղի լիազորներին և մեծամասնականներին տրվի իրավունք, որ ըստ անհրաժեշտությսն սպասարկեն տեղի բնակչությանը»,- հայտարարել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազորը:

Պետական լիազորը խոսել է նաև վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա որոշման մասին, որը վերաբերում է գյուղատնտեսական գործունեությունն անխափան շարունակելու նպատակով թեթև մարդատար ավտոմեքենաների թույլատրված ժամային տեղաշարժին:

«Գյուղատնտեսական գործունեությունն անխափան շարունակելու նպատակով, թույլատրված կլինի տեղաշարժվել թեթև մարդատար ավտոմեքենաներով՝ ժամային գրաֆիկով: Քաղաքացիները կկարողանան երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաներով, աշխատանքի վայր գնալու և տուն վերադառնալու նպատակով: Խոսքը վերաբերում է ժամը 06:00-ից մինչև 08:00-ն և 18:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածներին»,- հայտարարել է պետական լիազորը: