Վրաստանում արձանագրվել է «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր
Վրաստանում արձանագրվել է «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր

Վրաստանում «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

«Երկու դեպքն էլ Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեցել են ճանապարհորդության պատմություն ԱՄՆ և Մերձավոր Արևելք։ Երկուսն էլ մեկուսացված են, այժմ ընթանում է նրանց հետ շփում ունեցած 26 անձի ուսումնասիրությունը։ Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, երկրորդ դեպքում՝ 16։ Նրանցից 11-ը օտարերկրացիներ են, մնացածը՝ Վրաստանի քաղաքացիներ։ Նրանց խորը համավարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Երկու վարակվածներն էլ իրենց բնակարանում են՝ մեկուսացման մեջ, և ընթացքը թեթև է», – ասել է Գամղրելիձեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնի է «omicron» անունով, սկզբում գրանցվել է Հարավային Աֆրիկայում, այնուհետև տարածվել այլ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Վրաստանից բացի «Օմիկրոն»-ը գրանցված է աշխարհի 89 այլ երկրներում։