Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է 11 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 809 դեպք:
Ապաքինվել է ևս 11 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 674։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3161 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 285-ը: