Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք, ապաքինվել է 3 304 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք, ապաքինվել է 3 304 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 304 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 990 183 դեպք, որից 925 137 հիվանդ ապաքինվել է, 14 425-ը ՝ մահացել:

Երեկ, հունվարի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 381 նոր դեպք, ապաքինվել է 1 065 պացիենտ, մահացել 20 մարդ: