Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք, ապաքինվել է 3 721 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 721 պացիենտ:
Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 132 368 դեպք, այստեղից ապաքինվել է 110 049 պացիենտ, մահացել է 1 230 մարդ:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 033 մարդ: Ինքնամեկուսացման մեջ է 54 464 անձ, 6 373 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, իսկ կովիդ հյուրանոցներում գտնվում է 3 945 քաղաքացի:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 4 472 նոր դեպք, ապաքինվել էր 4 058 մարդ: