Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք, ապաքինվել է ևս 445 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք, ապաքինվել է ևս 445 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 23 438 թեստ, այստեղից 21 357-ը՝ հակագենի արագ թեստով և 2 081-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 1,45%, վերջին 14 օրը – 2,07%, վերջին 7 օրը – 1,73%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 322 դեպք: Ապաքինվել է ևս 445 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 009:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 770 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 865 371 պատվաստում, օրական՝ 1 028: