Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1684 դեպք:
Ապաքինվել է 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1315։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ: