Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 739 նոր դեպք, ապաքինվել է 3 072 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 739 նոր դեպք, ապաքինվել է 3 072 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3263 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 52 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 45 153 թեստ, այստեղից 28 160-ը արագ, իսկ 16 993-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 6,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,58 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,19 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 916 477 դեպք, որից 869 411 հիվանդ ապաքինվել է, 13 221-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 414 722 պատվաստում, օրական՝ 13 878:

Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 488 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1 001 քաղաքացի:

Երեկ, դեկտեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 282 նոր դեպք, ապաքինվել է 3 263 պացիենտ, մահացել 53 մարդ: