Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, ապաքինվել է 23 675 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք, ապաքինվել է 23 675 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 19 968 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 23 675 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 55 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 64 187 թեստ, այստեղից 39 833-ը արագ, իսկ 34 354-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 31,11 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 30,24 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 33,04 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 418 027 դեպք, որից 1 178 151 հիվանդ ապաքինվել է, 15 459-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 768 137 պատվաստում, օրական՝ 3 174։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 098 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 869 անձ:

Երեկ, փետրվարի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 պացիենտ, մահացել 53 մարդ: