Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 294 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 294 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 12 645 թեստ, այստեղից 10 240-ը՝ հակագենի արագ թեստով և 2 405-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 15,58%, վերջին 14 օրը –17,68%, վերջին 7 օրը – 15,09%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 631 900 դեպք: Ապաքինվել է ևս 7 294 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 578 178:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 485 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 829 114 պատվաստում, օրական՝ 976: