Վրաստանում, ապրիլի 11-ին և 12-ին եղանակը կվատթարանա
Վրաստանում, ապրիլի 11-ին և 12-ին եղանակը կվատթարանա

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, ապրիլի 11-ին և 12-ին Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն:

Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կնվազի մինչև +10, +15 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, ապրիլի 13-ից Վրաստանում եղանակը կբարելավվի և ջերմաստիճանը համեմատաբար կավելանա: