Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը անցկացրել է 2008 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական ներխուժման զոհերի հիշատակի երեկո

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը անցկացրել է 2008 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ռազմական ներխուժման զոհերի հիշատակի երեկո:

Դեսպան Դավիթ Բաքրաձեն զրուցել է Օգոստոսի պատերազմում ագրեսիվ գործողությունների, դրանց արդյունքների, Վրաստանի այսօրվա մարտահրավերների մասին՝ ռուսական օկուպացիայի տեսքով:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Դավիթ Բաքրաձեն նշել է Վրաստանի հետևողական ջանքերի արդյունքում ԱՄՆ-ի այժմյան վարչության ժամանակաշրջանում Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած աննախադեպ աջակցությունը:

Հյուրերին խոսքով դիմել է նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Կենտը, որը հայտարարել է ԱՄՆ-ի իշխանության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կայուն աջակցություն:

Սփյուռքից բացի միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի բարեկամները ԱՄՆ-ի կառավարության, ոչ կառավարական կազմակերպություններից և դիվանագիտական կորպուսից: