Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն շփման գծի հարակից տարածքում տիրող իրավիճակի և Լուգարի կենտրոնի նկատմամբ ուղղված Ռուսաստանի քարոզարշավի վերաբերյալ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն շփման գծի հարակից տարածքում տիրող իրավիճակի և Լուգարի կենտրոնի նկատմամբ ուղղված Ռուսաստանի քարոզարշավի վերաբերյալ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն շփման գծի հարակից տարածքում տիրող իրավիճակի և Լուգարի կենտրոնի նկատմամբ ուղղված Ռուսաստանի քարոզարշավի վերաբերյալ:

«Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը Վրաստանին շնորհավորում է Անկախության օրվա և Կովիդ 19-ի պայքարում գրանցած հաջողությունների առթիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր բողոքն է ներկայացնում ընթացող, սադրիչ բոդերիզացիայի առթիվ, որն իրականացնում են Ռուսաստանի կողմից ղեկավարվող պաշտպանության ուժերը՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչական շփման գծի մոտ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի կողմից ղեկավարվող պաշտպանության ուժերն ապօրինի կերպով կառուցել են ցանկապատեր և ուժեղացրել ապօրինի բոդերիզացիան՝ վրացական 12 գյուղի ուղղությամբ:

Ոչ պակաս ապշեցնող է Ռուսաստանի կողմից շարունակվող ապատեղեկատվական քարոզարշավը Լուգարի կենտրոնի նկատմամբ, որը կենսական դեր է խաղացել Կովիդ 19-ի դեմ Վրաստանի պայքարում: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի թուլացնի իր հստակ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք կրկին կրկնում ենք մեր պահանջը. Ռուսաստանը պետք է վերջ տա Վրաստանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը, կատարի 2008 թվականին ստանձնած իր պարտավորությունները, դուրս բերի իր ուժերը և դադարեցնի միջազգային մարդասիրական օգնության արգելափակումը», – ասված է հայտարարության մեջ:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան