Վրաստանից տղամարդու կոստյումների արտահանման ծավալը գերազանցել է 11 միլիոն դոլլարը
Վրաստանից տղամարդու կոստյումների արտահանման ծավալը գերազանցել է 11 միլիոն դոլլարը

Վրաստանից տղամարդու կոստյումների արտահանման ծավալը 2018 թվականին գերազանցել է 11 միլիոն դոլլարը, որը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Այս մասին նշված է Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներում:

Վրաստանից տղամարդու կոստյումներ է արտահանվում 2009 թվականից և վերջին տարիներին ավելանում է: 2012 թվականի ցուցանիշը կազմել է 3,5 միլիոն դոլլար, 2013 թվականին՝ 5,2 միլիոն դոլլար, 2014 թվականին՝ 8 միլիոն դոլլար, 2015 թվականին – 8,9 միլիոն դոլլար, 2016 թվականին – 10,2 միլիոն դոլլար, 2017 թվականին – 9,7 միլիոն դոլլար:

Դրա հետ մեկտեղ, կնոջ կոստյումների արտահանումը զգալիորեն քիչ է: 2018 թվականի տվյալներով, երկրից արտահանվել է 1,4 միլիոն դոլլար արժողությամբ ապրանք: