Վրաստանից պատվիրակությունը Թամար Չուգոշվիլու գլխավորությամբ ներկա է Ջոն Մաքքեյնի հիշատակին նվիրված արարողությանը

Վաշինգտոնի աթոռանիստ տարաճում ընթանում է հանրապետական սենատոր և Վյետնամի պատերազմի հերոս Ջոն Մաքքեյնի հիշատակին նվիրված արարողությունը, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ:

Արարողությանը խոսքով ելույթ են ունենում Ջոզեֆ Լիբերմանը, Հենրի Կիսինջերը, Ամերիկայի նախկին նախագահներ Բարաք Օբաման և Ջորջ Բուշ կրտսերը:

Այսօր Վրաստանից պատվիրակությունը Թամար Չուգոշվիլու գլխավորությամբ Վրաստանի անունից հարգում է մեր երկրի լավագույն բարեկամ սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակը:

Մաքքեյնը դասվում էր Ամերիկայի ամենաազդեցիկ սենատորների շարքին: Միևնույն ժամանակ, նա եղել է Վրաստանի ամենաակտիվ աջակիցը: