Վրաստանի խորհրդարանում այլևս չկան բազմաթիվ մարդիկ, որոնք 2012 թվականին եղել են փոփոխությունների ստեղծագործողները. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի խորհրդարանում այլևս չկան բազմաթիվ մարդիկ, որոնք 2012 թվականին եղել են փոփոխությունների ստեղծագործողները, սակայն ողջ վրաց հասարակությունը հիշում է այն հաջողությունները, որոնք կայացել են այն ժամանակ,-այս մասին Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է խորհրդարանում, իր 5-րդ ամենամյա հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:
«Իմ այսօրվա ելույթը 5-րդ ելույթն է խորհրդարանում, որը բնականաբար վերջին տարիներին մեր համատեղ գործունեության ամփոփումն է: Բնական է, այս գործընթացը չի կարող լինել լիարժեք, եթե չենք շոշափի 2012 թվականը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ:
Այսօր, Վրաստանի խորհրդարանում այլևս չկան այն մարդիկ, որոնք եղել են այն փոփոխությունների ստեղծագործողները, սակայն ողջ վրաց հասարակությունը հիշում է այն հաջողությունները, որոնք կայացել են այն ժամանակ, քանզի դա Վրաստանի համար առաջ դրված քայլ էր:
Իշխանության խաղաղ փոփոխումը դարձել է այն կարևոր քայլը, որը մեր երկիրը առաջ է քաշել: Ես հիշում եմ նաև 2013 թվականը, երբ միասին աշխատում էինք կառավարությունում, հիշում եմ թե ինչ է արել Դավիթ Սերգիենկոն, թե ինչ է արել Դավիթ Կիրվալիձեն, ինչ եմ արել ես և կարող եմ ասել, որ դրանից հետո կրթության համակարգում ոչինչ չի արվել: Կարող եմ ասել, որ այն ինչ արվում էր, կողմնորոշված էր մեր շարքային քաղաքացիների վրա:
Դա տեղի է ունեցել առողջապահության նախարարությունում, գյուղատնտեսության նախարարությունում և այս ոգեշնչությամբ համաձայնել եմ դառնալ «Վրացական երազանք»-ի նախագահի թեկնածու»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan