Վրաստանի խորհրդարանն ընդունել է Արչիլ Տատունաշվիլու առնչությամբ բանաձև
Վրաստանի խորհրդարանն ընդունել է Արչիլ Տատունաշվիլու առնչությամբ բանաձև

Վրաստանի խորհրդարանը 106 ձայնով հաստատել է Արչիլ Տատունաշվիլու առնչությամբ պատրաստված բանաձևի նախագիծը:

Պատգամավորները փաստաթղթի համար քվեարկել են այսօրվա լիագումար նիստին, սակայն նախքան քվեարկությունը, հարցի շուրջ կայացել է քաղաքական բանավեճ:

«Վրացական երազանքի» և «Եվրոպական Վրաստանի» կողմից պատրաստված համատեղ փաստաթղթով, Վրաստանի կառավարությունը մինչև 2018 թվականի հունիսի 15-ը խորհրդարանին պետք է ներկայացնի բռնազավթված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման, ոչ մարդկային վերաբերվելու և առողջությանը ծանր վնաս հացնելու, ինչպես նաև հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող անձանց «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը:

Բանաձևում նաև ասվում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ՝ միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» անվանված անձանց նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակման, այդ թվում վիզային, գույքային և ֆինանսական գործողությունների և փոխանցումների իրականացման հետ կապված սահմանափակումներ ստեղծելու համար:

Դրա հետ մեկտեղ, գործադիր իշխանությունը պետք է սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին որոշման կատարման համար պատասխանատու գերատեսչությունը, որը վճռի կատարման իրավիճակի մասին պարբերաբար զեկույցով հանդես կգա խորհրդարանի առջև:

Առաջին ալիքն անփոփոխ ներկայացնում է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը.

Վրաստանի խորհրդարանը – 

հենվում է պետության տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքի վրա

հիմնված է քաղաքացիների և Վրաստանի իշխանության կողմից հնչեցված նպատակների վրա՝ Վրաստանը դառնա Եվրոպայի միության և հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ, որը հաստատված է Վրաստանի սահմանադրությամբ

հասատատում է, որ Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է

արտահայտում է ջանքեր գործադրել բռնազավթված գոտու տարբեր կողմերում բնակվող մարդկանց միջև վստահությունը վերականգնելու և Վրաստանի քաղաքացիների համար սահմանված բարիքները բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի բնակիչների համար հասանելի դարձնելու մշտական պատրաստակամություն

ողջունում է միջազգային համադաշնության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, կոնֆլիկտը խաղաղ լուծելու, երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացման նպատմամբ

հայտարարում է, որ մարդու հիմնական իրավունքների և ազատության պաշտպանության ապահովումը Վրաստանի գերագույն պետական նպատակն է

գիտակցում է, թե որքան կարևոր է բոլորի համար ակնհայտ լինի, որ Վրաստանի պետությունը երբեք չի ընտելանա իր քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման և դրանց իրավունքների այլ տիպի կոպիտ խախտումներին և կձեռնկարկի իրավական միջոցներ մեղավորներին պատժելու համար և կունենա խիստ իրավական և քաղաքական արձագանք՝ նման հանցանքի նկատմամբ

Դատապարտում է – 

Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի օկուպացիան և Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի փաստացի բռնագրավմանն ուղղված քայլերը, Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված գոտում փշալարերի և արհեստական այլ պատնեշների տեղադրումը, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի շրջափակումը, բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և ազատության պարբերական կոպիտ խախտումը, որը հաստատված է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերով

Բռնազավթված գոտու մոտ Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի մահվան և սպանության նկատմամբ իրավական կատարման խոչընդոտելը, որի պատասխանատուն է Ռուսաստանի Դաշնությունը, որպես բռնազավթված տարածքներում լիարժեք հսկողություն իրականացնող ուժ, Վրաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը, Վրաստանի քաղաքացիների պարբերական առևանգումները, այդ թվում Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքներից

Պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից – 

ապահովել արդարադատության կատարումը Գիգա Օթխոզորիայի սպանության նկատմամբ, կատարել  ստանձնած միջազգային պարտականությունները, այդ թվում 2008 թվականո օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը

դադարեցնել Աբխազիայի և Ցխինվալիի անօրեն օկուպացիան և չեղարկել որոշումը Վրաստանի բռնազավթված շրջանների այսպես կոչված «անկախության» ճանաչման մասին

դադարեցնել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի շրջափակումը և չստեղծել արհեստական պատնեշներ բռնազավթված գոտու տարբեր կողմերում բնակվող մարդկանց միջև վստահությունը վերականգնելու և հարաբերությունները խորացնելու համար, կառուցողականորեն ներգրավվել Ժնևի միջազգային բանակցություններում Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում, ինչպես նաև բռնազավթված գոտու մերձակայքում բնակվող մարդկանց անվտանգության և նրանց հիմնական իրավունքները պատշպանելու նպատակով

արտահայտել կառուցողական մոտեցում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի որոշումների և բանաձևերի համապատասխան, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման և բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի կերպով վերադառնալու համար

ապահովել Եվրամիության դիտորդական առաքելության մուտքը Վրաստանի բռնազավթված տարածքներ և չխանգարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների մատչելիությանը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում

Դիմում է միջազգային համադաշնությանը – 

ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վրաստանի իշխանությանը տրվի Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստը հիմնովին հետաքննելու հնարավորություն, այդ թվում միջազգային գործընկերության ներգրավվածությամբ և ապահովված լինի մեղավորների նկատմամբ արդարադատության կատարումը

ձեռնարկի միկջոցներ, որպեսզի ապահովված լինի արդարադատության կատարումը Գիգա Օթխոզորիայի մարդասպանի նկատմամբ

սահմանի հնարավոր բոլոր սահմանափակումներ և աջակցի արդարադատության կատարմանը բռնազավթված տարածքներում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հանցանք գործելու մեջ մեղադրվող և կալանավոր անձանց դեմ, Վրաստանի կառավարության կողմից հաստատված ցուցակին համապատասխան

հզորացնի ջանքերը, որպեսզի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում ապահովված լինի մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության միջազգային մեխանիզմների թույլտվությունը

ապահովի ջանքերի կենտրոնացումը Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավագիտության հիմնարար նորմների և սկզբունքների հիման վրա որոշելու համար, Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի պայմանների լիարժեք կատարման և Ռուսաստանի բռնազավթված ուժերը Վրաստանի տարածքից դուրս հանելու նպատակով

Դիմում է Վրաստանի կառավարությանը – 

որոշմամբ հաստատի և մինչև 2008 թվականի հունիսի 15-ը Վրաստանի խորհրդարանին ներկայացնի բռնազավթված տարանքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման և ոչ մարդկային վերաբերմունքի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև  ինչպես նաև հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող անձանց «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը,  ձեռնարկի միջոցներ՝ միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզոիա-Տատունաշվիլու ցուցակում» անվանված անձանց նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակման, այդ թվում վիզային, գույքային և ֆինանսական գործողությունների և փոխանցումների իրականացման հետ կապված սահմանափակումներ ստեղծելու համար

սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին որոշման կատարման համար պատասխանատու գերատեսչությունը, որը վճռի կատարման իրավիճակի մասին պարբերաբար զեկույցով հանդես կգա խորհրդարանի առջև»,- նշված է բանաձևում:

Քվեարկությանը ձեռնպահ է մնացել «Հայրենասերների դաշինքը» և «Ազգային շարժումը»: