Վրաստանի խորհրդարանը 106 ձայնով հաստատել է Արչիլ Տատունաշվիլու առնչությամբ պատրաստված բանաձևի նախագիծը:
Պատգամավորները փաստաթղթի համար քվեարկել են այսօրվա լիագումար նիստին, սակայն նախքան քվեարկությունը, հարցի շուրջ կայացել է քաղաքական բանավեճ:
«Վրացական երազանքի» և «Եվրոպական Վրաստանի» կողմից պատրաստված համատեղ փաստաթղթով, Վրաստանի կառավարությունը մինչև 2018 թվականի հունիսի 15-ը խորհրդարանին պետք է ներկայացնի բռնազավթված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման, ոչ մարդկային վերաբերվելու և առողջությանը ծանր վնաս հացնելու, ինչպես նաև հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող անձանց «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը:
Բանաձևում նաև ասվում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ՝ միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» անվանված անձանց նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակման, այդ թվում վիզային, գույքային և ֆինանսական գործողությունների և փոխանցումների իրականացման հետ կապված սահմանափակումներ ստեղծելու համար:
Դրա հետ մեկտեղ, գործադիր իշխանությունը պետք է սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին որոշման կատարման համար պատասխանատու գերատեսչությունը, որը վճռի կատարման իրավիճակի մասին պարբերաբար զեկույցով հանդես կգա խորհրդարանի առջև:
Առաջին ալիքն անփոփոխ ներկայացնում է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը.
Վրաստանի խորհրդարանը –
հենվում է պետության տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքի վրա
հիմնված է քաղաքացիների և Վրաստանի իշխանության կողմից հնչեցված նպատակների վրա՝ Վրաստանը դառնա Եվրոպայի միության և հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ, որը հաստատված է Վրաստանի սահմանադրությամբ
հասատատում է, որ Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է
արտահայտում է ջանքեր գործադրել բռնազավթված գոտու տարբեր կողմերում բնակվող մարդկանց միջև վստահությունը վերականգնելու և Վրաստանի քաղաքացիների համար սահմանված բարիքները բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի բնակիչների համար հասանելի դարձնելու մշտական պատրաստակամություն
ողջունում է միջազգային համադաշնության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, կոնֆլիկտը խաղաղ լուծելու, երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացման նպատմամբ
հայտարարում է, որ մարդու հիմնական իրավունքների և ազատության պաշտպանության ապահովումը Վրաստանի գերագույն պետական նպատակն է
գիտակցում է, թե որքան կարևոր է բոլորի համար ակնհայտ լինի, որ Վրաստանի պետությունը երբեք չի ընտելանա իր քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման և դրանց իրավունքների այլ տիպի կոպիտ խախտումներին և կձեռնկարկի իրավական միջոցներ մեղավորներին պատժելու համար և կունենա խիստ իրավական և քաղաքական արձագանք՝ նման հանցանքի նկատմամբ
Դատապարտում է –
Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի օկուպացիան և Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի փաստացի բռնագրավմանն ուղղված քայլերը, Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված գոտում փշալարերի և արհեստական այլ պատնեշների տեղադրումը, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի շրջափակումը, բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և ազատության պարբերական կոպիտ խախտումը, որը հաստատված է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերով
Բռնազավթված գոտու մոտ Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիայի մահվան և սպանության նկատմամբ իրավական կատարման խոչընդոտելը, որի պատասխանատուն է Ռուսաստանի Դաշնությունը, որպես բռնազավթված տարածքներում լիարժեք հսկողություն իրականացնող ուժ, Վրաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը, Վրաստանի քաղաքացիների պարբերական առևանգումները, այդ թվում Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքներից
Պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից –
ապահովել արդարադատության կատարումը Գիգա Օթխոզորիայի սպանության նկատմամբ, կատարել ստանձնած միջազգային պարտականությունները, այդ թվում 2008 թվականո օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը
դադարեցնել Աբխազիայի և Ցխինվալիի անօրեն օկուպացիան և չեղարկել որոշումը Վրաստանի բռնազավթված շրջանների այսպես կոչված «անկախության» ճանաչման մասին
դադարեցնել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի շրջափակումը և չստեղծել արհեստական պատնեշներ բռնազավթված գոտու տարբեր կողմերում բնակվող մարդկանց միջև վստահությունը վերականգնելու և հարաբերությունները խորացնելու համար, կառուցողականորեն ներգրավվել Ժնևի միջազգային բանակցություններում Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում, ինչպես նաև բռնազավթված գոտու մերձակայքում բնակվող մարդկանց անվտանգության և նրանց հիմնական իրավունքները պատշպանելու նպատակով
արտահայտել կառուցողական մոտեցում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի որոշումների և բանաձևերի համապատասխան, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման և բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի կերպով վերադառնալու համար
ապահովել Եվրամիության դիտորդական առաքելության մուտքը Վրաստանի բռնազավթված տարածքներ և չխանգարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների մատչելիությանը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում
Դիմում է միջազգային համադաշնությանը –
ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վրաստանի իշխանությանը տրվի Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստը հիմնովին հետաքննելու հնարավորություն, այդ թվում միջազգային գործընկերության ներգրավվածությամբ և ապահովված լինի մեղավորների նկատմամբ արդարադատության կատարումը
ձեռնարկի միկջոցներ, որպեսզի ապահովված լինի արդարադատության կատարումը Գիգա Օթխոզորիայի մարդասպանի նկատմամբ
սահմանի հնարավոր բոլոր սահմանափակումներ և աջակցի արդարադատության կատարմանը բռնազավթված տարածքներում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հանցանք գործելու մեջ մեղադրվող և կալանավոր անձանց դեմ, Վրաստանի կառավարության կողմից հաստատված ցուցակին համապատասխան
հզորացնի ջանքերը, որպեսզի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում ապահովված լինի մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության միջազգային մեխանիզմների թույլտվությունը
ապահովի ջանքերի կենտրոնացումը Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավագիտության հիմնարար նորմների և սկզբունքների հիման վրա որոշելու համար, Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի պայմանների լիարժեք կատարման և Ռուսաստանի բռնազավթված ուժերը Վրաստանի տարածքից դուրս հանելու նպատակով
Դիմում է Վրաստանի կառավարությանը –
որոշմամբ հաստատի և մինչև 2008 թվականի հունիսի 15-ը Վրաստանի խորհրդարանին ներկայացնի բռնազավթված տարանքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, խոշտանգման և ոչ մարդկային վերաբերմունքի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև ինչպես նաև հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող անձանց «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը, ձեռնարկի միջոցներ՝ միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզոիա-Տատունաշվիլու ցուցակում» անվանված անձանց նկատմամբ հնարավոր բոլոր սահմանափակման, այդ թվում վիզային, գույքային և ֆինանսական գործողությունների և փոխանցումների իրականացման հետ կապված սահմանափակումներ ստեղծելու համար
սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին որոշման կատարման համար պատասխանատու գերատեսչությունը, որը վճռի կատարման իրավիճակի մասին պարբերաբար զեկույցով հանդես կգա խորհրդարանի առջև»,- նշված է բանաձևում:
Քվեարկությանը ձեռնպահ է մնացել «Հայրենասերների դաշինքը» և «Ազգային շարժումը»: