Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական ամառային նիստը։
Նիստին ներկա կգտնվի Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, խորհրդարանի նախագահի առաջին քարտուղար՝ Թամար Չուգոշվիլիի գլխավորությամբ։
Վրաստանի խորհրդարանի մամուլո ասուլիսի տեղեկությամբ, խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահական ընտրություններին։ Կկայանա երկկողմանի հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ և կքննարկվեն երկրի առջև գոյություն ունեցող մարտահրավերները։ Պատվիրակության անդամները նույնպես, կմասնակցեն վեհաժողովի կոմիտեի, խորհրդարանական խմբերի նիստերին և վեհաժողովի նիստին քննարկվող տարբեր բանավեճերին։
Ամառային նիստին կմասնակցեն Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներ՝ Թամար Չուգոշվիլին, Էկա Բեսելիան, Նինո Գոգուաձեն, Զվիադ Կվաճանտիրաձեն, Դավիթ Բաքրաձեն և Գիորգի Կանդելակին։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը կշարունակվի մինչև հունիսի 29-ը։