Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցելու է ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքին
Փետրվարի 20֊21֊ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Հոփբուրգի պալատում, վեհաժողովի շրջանակներում տեղի ունենալիք մշտական և երեք գլխավոր հանձնաժողովի, ինչպես նաև լիագումար նիստերին մասնակցելու է նաև Վրաստանի պատվիրակությունը, որն առաջին անգամ ղեկավարելու է Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ, Կախա Կուճավան։
Ձմեռային նստաշրջանի շրջանակներում, խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների մոտ 300 ներկայացուցիչներ քննարկելու են ԵԱՀԿ֊ի տարածաշրջանում ընթացող գործընթացները, այդ թվում անվտանգության մարտահրավերները, շրջակա միջավայրի և էկոլոգիական հարցերը, տնտեսական և ներգաղթի հետ կապված խնդիրները։
Վիեննայում, ԵԱՀԿ֊ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում, խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իրենց եվրոպացի գործընկերների հետ։