Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի ձմեռային նստաշրջանին քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները

09:05, 25.01.2021

Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի ձմեռային նստաշրջանին քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը կբացվի հունվարի 25-ին, և զեկուցող Թինի Քոքսի զեկույցը պատգամավորները կլսեն նստաշրջանի հենց առաջին օրը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին օրը կքննարկվեն նաև Ռուսաստանում, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը, Բելառուսում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, Բռնազավթված Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակը և Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների լեզուները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նստաշրջանը կփակվի հունվարի 28-ին:

Նմանատիպ