Վրաստանի խորհրդարան. Մարտի 10-ից ուժի մեջ կմտնի սահմանափակ մուտքի ռեժիմը խորհրդարանի շենք
Վրաստանի խորհրդարան. Մարտի 10-ից ուժի մեջ կմտնի սահմանափակ մուտքի ռեժիմը խորհրդարանի շենք

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մարտի 10-ից կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը տեղի կունենա ժամը 11:45-ին, իսկ լիագումար նիստը՝ ժամը 12:00-ին։

Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259/3 «Վրաստանի խորհրդարանի պալատի և շրջակա տարածքի անվտանգության պաշտպանության ռեժիմի մասին» կարգադրությամբ սահմանված կարգով խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ է սահմանվել։ Պալատ կթույլատրվեն հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչը նախապես կհամաձայնեցվի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ։ Նշված միջոցառման նպատակն է պաշտպանել Վրաստանի խորհրդարանի անդամների, գրասենյակի աշխատակիցների և խորհրդարանի այցելուների անվտանգությունը և ապահովել աշխատանքային պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։